09:29 | 23.01.12 | Նորություններ | 1351
Երեւան/Մեդիամաքս/. Հունվարի 24-ին կկայանա «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներն ու մեդիան» կլոր սեղանը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այն կանցկացվի Մեդիակենտրոնում (ՀԱԶ Բ-1 թ., Րաֆֆու 57, Ս. Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` 010 74 72 46):
Կրթության եւ գիտության նախարարության պատվերով կազմակերպվող «Հանրակրթական Դիջիթեք-2012» 4-րդ ստուգատեսը մեկնարկել է 2012թ. հունվարի 15-ին. սկսվել է հայտերի ընդունումը, աշխատանքների հրապարակումը կշարունակվի մինչև փետրվարի 7-ը: Ստուգատեսի նպատակն է խթանել թվային միջոցների կիրառումը ուսուցման մեջ:
Կազմկոմիտեն ծրագիրը ներկայացրել է նաեւ Վրաստանում: