12:40 | 18.01.12 | Նորություններ | 831

    Կրթության նախարարը Facebook-ում «ասուլիս» կկազմակերպի

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ մտադիր է Facebook սոցիալական ցանցում online ասուլիս անցկացնել:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ կպատասխանի Facebook-ի օգտատերերի` կրթության ոլորտին վերաբերող հարցերին:

    Նախարարի խոսքով, սոցիալական ցանցի օգտատերերը հաճախ բազմաթիվ հարցեր են բարձրացնում եւ «ֆեյսբուքյան ասուլիսի» ձեւաչափը հնարավորություն կտա պատասխանել հուզող հարցերին: