13:57 | 28.12.11 | Նորություններ | 2626

Այսօր վերջին օրն է, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են շահել սմարթֆոն կամ պլանշետային համակարգիչ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր վերջին օրն է, երբ Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային եւ շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry եւ HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:

Յուրաքանչյուր օր տրվոում է մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը ճանաչվում է տվյալ օրվա հաղթողը: 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը: