16:45 | 16.12.11 | Նորություններ | 816

Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի նախագահը ծանոթացել է Հայաստանի ներդրումային դաշտին

Երեւան: Մեդիամաքս: Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group Companies) նախագահ Ջոնի Հոնը գտնվում է Հայաստանում` ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին եւ Հայաստանի հանքարդյունաբերության, բանկային եւ հեռահաղորդակցության ոլորտներին:

Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունում այսօր տեղի է ունեցել   գործարար հանդիպում, որի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի, Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանի եւ Օրանժ Արմենիա ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի հետ:

Կողմերը քննարկել են ոլորտների ներդրումային հնարավորությունները եւ գիտահետազոտական համատեղ ծրագրերը: