11:54 | 16.12.11 | Նորություններ | 2947
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի անցկացման մասին: «Շնորհավոր 2012» մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Beeline բջջային ցանցի բաժանորդ հանդիսացող չափահաս ֆիզիկական անձինք:
Մրցույթին մասնակցելու համար բաժանորդն ուղարկում է իր շնորհավորանքով կամ բարեմաղթանքով SMS-հաղորդագրությունը 2012 համարին: Ուղարկելով գոնե մեկ հաղորդագրություն, բաժանորդը դառնում է մրցույթի մասնակից: Հաճախորդը կարող է ուղարկել անսահմանափակ քանակությամբ տարբեր շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:
Մրցույթի պայմանների համաձայն, դեկտեմբերի 16-ից 27-ն ամեն օր ժյուրին ընտրում է լավագույն 5 հաղորդագրություն` նախոդ օրն ուղարկած SMS-ների շարքից: Այդ հաղորդագրություններն ամեն օր տեղադրվում են Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում http://www.facebook.com/beeline.am. Օրացուցային օրվա ընթացքում ամենաշատ «Like» հավաքած շնորհավորանքի հեղինակը ստանում է մրցանակ` 4GB ծավալով flash-կուտակիչ: Ամենօրյա մրցույթների հաղթողները մասնակցում են եզրափակիչ քվեարկությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 28-ին: Այդ օրը Facebook ցանցի «Beeline Armenia» էջում տեղադրվում են բոլոր հաղորդագրությունները, որոնք հաղթել են ամենօրյա քվեարկություններում մրցույթի անցկացման ընթացքում: Կհաղթի և կարժանանա գլխավոր մրցանակի` նեթբուքի, այն հեղինակը, ում հաղորդագրությունը դեկտեմբերի 28-ին ժ 11:00-ից մինչև 23:00 ժամանակահատվածում կհավաքի ամենաշատ թվով «Like»-եր:
«Ամենաընտանեկան տոնի` Ամանորի նախաշեմին Հայաստանի միասնական օպերատորն ուրախ է առաջարկել բաժանորդներին օրիգինալ, ջերմ և տոնական բարեմաղթանքներ հորինելու և արժեքավոր նվերներ ստանալու հիանալի հնարավորություն», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մեկ SMS-հաղորդագրության արժեքն է 300 դրամ: