17:44 | 15.12.11 | Նորություններ | 3045

Տոնական վիկտորինա` Opera Mini բրաուզեր օգտագործողների համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է այսօր, որ օգտագործելով Opera Mini բրաուզերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել վիկտորինային եւ շահել նորաոճ սմարթֆոն կամ պլանշետային համակարգիչ:

Դեկտեմբերի 15-ից 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային եւ շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry եւ HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:

Յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ եւ թեթեւ դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր եւ վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները: