ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
10:02 | 14.12.11 | Նորություններ | 3178
Երեւան: Մեդիամաքս:Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ են այցելել “Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի երեխաները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, հաշվի առնելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:
Դասախոսությունից հետո երեխաները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն` ամենուրեք արժանանալով ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի ջերմ և ընկերական վերաբերմունքին:
Շրջայցն եղել է ինտերակտիվ: Մտքերի փոխանակման շնորհիվ, երեխաները Ռալֆ Յիրիկյանից ստացել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
են ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից: