Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Սպասարկման լավագույն մշակույթ» մրցանակով:

Բացի այդ, ընկերությունը ասոցիացիայի կողմից ստացել է հատուկ պատվոգիր` «Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերած հաջողությունների, մշտապես որակյալ սպասարկում կազմակերպելու եւ սպառողների վստահությունն անվերապահորեն վայելելու, սպառողական շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար»: