17:53 | 07.12.11 | Նորություններ | 3674

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink-ի համատեղ ծրագրի շնորհիվ Հայաստանում էականորեն կրճատվել է նորածնային մահացության ցուցանիշը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ-ի նորածինների խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում այսօր Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցին տրամադրվել են ինտենսիվ թերապիայի ինկուբատոր, CPAP համակարգ եւ այլ սարքավորումներ:
 
«Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ նման անհանգստացնող վիճակագրության հանդեպ»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են դրական միտում. Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշն էականորեն կրճատվել է` այս ծրագրի շրջանակներում ծննդատներին տրամադրած սարքավորումների եւ բուժանձնակազմի համար կազմակերպված դասընթացների շնորհիվ: Շուտով մենք կունենանք պաշտոնական տվյալներ եւ կկարողանանք ավելի հստակ վիճակագրություն ներկայացնել»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: