ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:36 | 07.12.11 | Նորություններ | 2344
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության գործարար կառավարման փորձը ներկայացրել է Կառավարման ակադեմիայում:
«Ղեկավարի համար կառավարման համակարգի ճկունությունը նույնքան կարևոր է, որքան պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրումը: Երբ գործի հիմքում կա պատասխանատվություն, վստահություն և հարգանք` անխուսափելի է նաև հաջողությունը: Առաջընթաց են արձանագրում այն ընկերությունները, որոնց հաջողվում է հասարակության հանդեպ պատասխանատվությամբ դիմակայել մրցակցությանը և ժամանակի մարտահրավերների թելադրած դժվարություններին»,- ապագա մենեջերներին ասել է Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և կառավարման ակադեմիայի միջև սկսված համագործակցությունը վավերացվեց փոխգործակցության հուշագրով: