10:45 | 01.12.11 | Նորություններ | 3264
Երեւան: Մեդիամաքս: «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» (ADC) ՓԲԸ-ն նախատեսում է ավարտել հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ միաձուլումը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից տրամադրված վարկային միջոցների շնորհիվ:
Ինչպես այսօր հայտնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման եւ արդիականացման ծախսերը, ինչպես նաեւ ավարտին կհասցվի ADC-ի միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ”:
Բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի աշխատակիցների թիմն ակտիվորեն համագործակցել է ADC-ի մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը եւ գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով”:
ADC-ի Տնօրինության խորհրդի նախագահ Խաժակ Կարայանն իր հերթին նշել է, որ “ADC-ի գործառնական շահույթը վերջին մի քանի ամիսների ընթացքում ամրապնդել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի վստահությունը` անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար”: