11:54 | 28.11.11 | Նորություններ | 2948
Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. դեկտեմբերի ԱրմենՏել-ի բաժանորդները Hi-Line ինտերնետ ծառայության համար կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում:
«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր` ԱրմենՏել-ը ինտերնետ ծառայությունը դարձնում է հասանելի երկրի բոլոր բնակավայրերի բնակիչների համար: Այսօր ամբողջ Հանրապետության տարածքում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 84 գրասենյակ, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկի հետ մեր համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները կարող են վճարել ինտերնետ ծառայության դիմաց նաև բանկի մասնաճյուղերում”, - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: