16:37 | 24.11.11 | Նորություններ | 3935
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Արմենիան հնգամյա համագործակցության հուշագիր ստորագրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ, որի շրջանակներում ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում:
Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:
«Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև: Ուրախ ենք այս համագործակցության համար, որը թույլ է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաև ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաև հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում », - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այսօր համալսարանում նաև բացվել է անվճար Wi-Fi անկյունը: