12:58 | 24.11.11 | Նորություններ | 2536

Facebook-ը փորձարկում է Windows հաճախորդը չաթերի եւ լրահոսի համար

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ն իր օգտատերերի սահմանափակ օղակին հնարավորություն է ընձեռնել ներբեռնելու Windows 7-ի համար նախատեսված նոր` Facebook Messenger ծրագիրը:

Ինչպես գրում է 3Dnews.ru-ն, ընկերությունը նույն կերպ էր վարվել նաեւ իր Facebook Timeline նորացված ինտերֆեյսի հետ, որն առայժմ հասանելի չէ բոլորի համար:

Նոր հաճախորդը մուտքի արտոնություն է տալիս դեպի Facebook չաթ, Ticker եւ նորացումների մասին հաղորդագրություններ:

Բետա-թեստավորման ծրագիրը գործարկվել է Facebook-ի պատահական ընտրված օգտատերերի շրջանակում. նրանց առաջարկվել էր մասնակցել թեստավորմանը: Հղում հանրային ներբեռնման համար առայժմ չկա:

Facebook-ն աշխատում է, որպեսզի ավելի շատ քանակությամբ օգտատերեր կարողանան մուտք գործել չաթ. ամռանը թողարկվել էր iOS-ի, Android-ի եւ BlackBerry-ի համար նախատեսված Messenger հավելումը, սակայն չաթի եւ Ticker լրահոսի միավորումը մեկ ծառայության մեջ Facebook-ի կողմից իրականացվում է առաջին անգամ: