12:56 | 24.11.11 | Նորություններ | 1774

Microsoft-ն ուզում է Windows Phone 8-ը ավելի հաջողը դարձնել

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ը Windows Phone ծրագրային ապահովման զարգացման եւ թեստավորման նպատակով փնտրում է նոր ինժեներ` սմարթֆոնների շուկայում Windows Phone 8 նոր հարթակն ավելի հաջող դարձնելու համար:

Ինչպես հաղորդում է Cnews.ru-ն, իր կայքում ընկերությունը պարզաբանել է, որ աշխատանքի հիմնական նպատակը ОС Windows Phone-ն ավելի մրցունակ դարձնելն է:

 «Մենք ավելացնում ենք նոր հնարավորությունները, որպեսզի Windows Phone հարթակն ուժեղ մրցակից դառնա Apple iPhone եւ Android հեռախոսների համար»,- նշել են Microsoft-ում: