Թբիլիսի
18:13 | 22.11.11 | Նորություններ | 1268
Երեւան/Մեդիամաքս/. Հայկական ընկերություններն արժանացել են 2011թ. նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած ՏՏ տարածաշրջանային GITI 4-րդ կոնֆերանսի շրջանակում անցկացված մրցանակաբաշխության 6 անվանակարգերից 3-ին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (UITE), «Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում հաղթել է «ՍաութԹեք Քընսալտինգ», «Տարվա լավագույն ծրագրային ապահովում» անվանակարգում` «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը, «Լավագույն B2B լուծում» անվանակարգում` «Հայկական Ծրագրեր» ընկերությունը:
Պետական հատվածի լավագույն լուծումների մրցույթի «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում հաղթել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը: