10:55 | 19.11.11 | Նորություններ | 2235

ԱրմենՏել-ը կոչ է անում ակտիվ մասնակցել «Հեռուստամարաթոն 2011»-ին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) կոչ է արել իր բաժանորդներին ակտիվ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնին:

Բարեգործական այս միջոցառմանը կարելի է մասնակցել ֆիքսված կամ բջջային հեռախոսից  զանգահարելով 090008000 համարին կամ կարճ հաղորդագրություն ուղարկելով 7733 համարին: ԱրմենՏել-ը բաժանորդների նվիրատվությունն ամբողջությամբ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հեռուստամարաթոն 2011»-ն այս տարի անցկացվում է «Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր» կարգախոսի ներքո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի հավաքագրված բոլոր միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր  «ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս հեռուստամարաթոնի ամենամյա անցկացմանը: Կոչ եմ անում մեր բաժանորդներին ակտիվ մասնակցել այս ծրագրին` դրանով իսկ ներդնելով Ձեր լուման Հայաստանի զարգացման եւ պայծառ ապագա կերտելու գործընթացում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: