17:36 | 11.11.11 | Նորություններ | 1868

Ղարաբաղ Տելեկոմը սկսել է բջջային հեռախոսների եւ սարքավորումների վաճառք

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Ստեփանակերտում Ղարաբաղ Տելեկոմ ընկերության գլխամասային սպասարկման կենտրոնում բացվել է առաջին մասնագիտացված խանութը:

Խանութում ներկայացված են Nokia, Samsung, iPhone, HTC բջջային հեռախոսներ, Acer եւ Toshiba համակարգիչներ, որոնք վաճառվում են նաեւ ապառիկ կարգով:

Ղարաբաղ Տելեկոմ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգես Տերտերյանը  ասել, որ նման խանութներ նախատեսվում է բացել նաեւ ընկերության Ստեփանակերտի եւ շրջանների սպասարկման այլ կենտրոններում: