Սթիվ Վոզնյակ
16:44 | 11.11.11 | Նորություններ | 4078
Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվ Վոզնյակն այսօր Երեւանում ասել, որ “երբեմն թվում է, որ համակարգչային հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, սակայն նոր հայտնագործությունները ստիպում են մտածել, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում”:
«Մտածեք, ինչպես կուզենայիք փոխել, կատարելագործել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է», - ասել է Սթիվեն Վոզնյակը, հաղորդում է Մեդիամաքս-ը:
Ըստ նրա, ապագայում համակարգիչը պետք է հասկանա մարդկանց մտքերը՝ անկախ դրանք արտահայտելու ունակությունից եւ ձեւից:
Սթիվեն Վոզնյակն ասել, է, որ ողջ կյանքում անկախ գյուտարար է եղել եւ չի կարող աշխատել մեծ կորպորացիայում:
«Ես չեմ կարող ղեկավարեմ մեկ մարդու, ուր մնաց՝ կառավարեմ մի քանի հազար հոգի: Ինձ համար ավելի հոգեհարազատ են փոքր խմբերի ձեւավորումը եւ նոր ընկերությունների հիմնումը, որոնք գնում են միտումներին դեմ», - ասել է Apple-ի համահիմնադիրը:
Այսօր Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը: