14:24 | 09.11.11 | Նորություններ | 3687

Էլեկտրոնային առեւտրի իրավական խնդիրները մնում են օրակարգում

Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրոնային առեւտրի իրավական խնդիրները մնում են կառավարության օրակարգում, այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով Հայաստանում էլեկտրոնային առեւտրի իրավական խնդիրներին նվիրված քննարկմանը` Վահե Դանիելյանը ներկայացրել է ոլորտի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության միջանկյալ արդյունքները:

Նա նշել է, որ մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ, հայկական բանկերի մոտ Visa միջազգային քարտերով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիայի բացակայությունը, պայմանավորված են ոչ թե վարչական արգելքով, այլ բանկերի մոտ համապատասխան հետաքրքրության բացակայությամբ:

Նախարարի խորհրդականի խոսքերով, վարչական պատնեշների վերացումը կապահովեն աշխատանքային խմբի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք գտնվում եմ մշակման փուլում: