14:18 | 09.11.11 | Նորություններ | 3310
Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ Orange Armenia-ն հայտարարել են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկի մասին:
Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը եւ խաղերն ամբողջությամբ, հայտնել են ԻՏՁՄ-ում:
Մասնակցել ցանկացողները կարող են հանդես գալ նախապես ձեւավորված թիմով կամ որպես անհատ: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ: