16:20 | 31.10.11 | Նորություններ | 2847

Օմբուդսմենի գրասենյակ զանգահարելն այսուհետ անվճար է լինելու

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել է 116 անվճար կարճ հեռախոսահամար` քաղաքացիներից զանգեր ընդունելու նպատակով:

Այս համարին զանգահարելու դեպքում ԱրմենՏել ընկերությունը գումար չի գանձելու Beeline ֆիքսված և շարժական կապի բաժանորդներից, իսկ Հայաստանի այլ օպերատորներից չի գանձվելու զանգերի վերջնավորման ծառայության վճարը, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

«Հուսով ենք, որ Օմբուդսմենի և հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: