ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
11:00 | 31.10.11 | Նորություններ | 3157
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինտերնետն այսօր սովորական հայ ընտանիքի համար դարձել է կյանքի անբաժանելի մաս:
Վարչապետն ասել է այս մասին հոկտեմբերին 30-ին կայացած մամուլի ասուլիսում` ՀՀԿ Տնտեսական կոնֆերանսի ժամանակ:
«Մենք իրականացրել ենք օրենսդրական փոփոխություններ, ընդունել բազմաթիվ նորմատիվային ակտեր, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս», - ասել է կառավարության ղեկավարը: