18:25 | 25.10.11 | Նորություններ | 2338
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ֆրանսիական համալսարանում կազմակերպված Կազմակերպությունների 9-րդ ֆորումում երիտասարդներին ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների եւ մոտեցումների բազմազանությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ եւ փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն եւ ուսման վարձի վճարում:
Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հետաքրքրված է նաեւ երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերով` նպատակ ունենալով աջակցել նրանց մասնագիտացմանը, կատարելագործմանն ու ներուժի բացահայտմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը եւ փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան եւ արտերկրի 35 բուհի հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է խրախուսել ուսումնական հաստատությունների եւ բիզնեսի միջեւ համագործակցությունը` ուսանողությանն առաջարկելով «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման եւս մեկ ուղի:
Ֆորումի ընթացքում մագիստարատուրայի առաջին կուրսից հարցազրույցով ընտրված լավագույն ուսանողը հնարավորություն կունենա 3-5-ամսյա պրակտիկա անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: