16:17 | 25.10.11 | Նորություններ | 2444

    Ucom-ը սկսում է ծառայություններ մատուցել Շենգավիթում

    Երեւան/Մեդիամաքս/. Ucom ընկերությունը սկսում է ծառայությունների մատուցումը Շենգավիթ համայնքում:

    Այսօրվանից Շենգավիթի բնակիչները կարող են այցելել Ucom ընկերության սպասարկման կենտրոններ եւ բաժանորդագրվել ընկերության ծառայություններին: Ներտնային միացումները կսկսվեն նոյեմբերի 15-ից:

    Հաջորդ համայնքը, որը կմիացվի Ucom ցանցին, Աջափնյակն է. այստեղ նախատեսվում է համակցման աշխատանքները ավարտին հասցնել նոյեմբերի երկրորդ կեսին:

    Ucom-ի ծառայություններն արդեն հասանելի են Երեւանի Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք համայնքներում: