17:37 | 24.10.11 | Նորություններ | 3184

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը կարող են ստանալ անվճար

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 30-ը, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» սակագնային պլանին 1 տարով բաժանորդագրվելու դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը նախկին 10 000 դրամի փոխարեն կարող են ստանալ անվճար:
 
«ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմն ապահովում է ներբեռնման մինչեւ 21.6 Մբիթ/վրկ եւ վերբեռնման` մինչեւ 5.76 Մբիթ/վրկ արագություն: