ԱՐԵՎՈՐԴԻ բնապահպանական միջազգային փառատոնին
ԱՐԵՎՈՐԴԻ բնապահպանական միջազգային փառատոնին
ԱՐԵՎՈՐԴԻ բնապահպանական միջազգային փառատոնին
10:27 | 17.10.11 | Նորություններ | 3765
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում շարունակվում է հոկտեմբերի 14-ին մեկնարկած ԱՐԵՎՈՐԴԻ բնապահպանական միջազգային փառատոնը, որի գլխավոր աջակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Փառատոնը բացվեց ինքնատիպ բնապահպանական շքերթով. 500-ից ավելի երեխաներ Երեւանի տարբեր կրթօջախներից կենդանիներ պատկերող զգեստներով դուրս եկան երթի Ազատության հրապարակից: Նրանց երթը շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ, անցավ Նալբանդյան փողոցով եւ կանգ առավ Շառլ Ազնավուրի հրապարակում:
Արեւորդի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Մոսկվա կինոթատրոնում:
Փառատոնի օրերին կայանալիք միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ www.festival.sunchild.org կայքից: