10:22 | 17.10.11 | Նորություններ | 3244
Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ հոկտեմբերի 31-ը կատարված եւ ստացված միջազգային զանգերի յուրաքանչյուր րոպեի համար Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան 2 բոնուսային միավոր 1-ի փոխարեն:
Յուրաքանչյուր օր բաժանորդները կստանան այն բոնուսային միավորները, որոնք առաջացել են նախորդ օրվա ընթացքում կատարված եւ ստացված միջազգային զանգերից: Օրինակ` եթե բաժանորդը 1 օրվա ընթացքում կատարի կամ ստանա միջազգային զանգեր 20 րոպե ընդհանուր տեւողությամբ, ապա անմիջապես հաջորդ օրը կստանա 40 բոնուսային միավոր: