17:15 | 13.10.11 | Նորություններ | 4224

    Յունիբանկն ընդլայնում է պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում

    Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը հինգ նոր պրոմո-կետ է տեղադրել Orange-ի վաճառքի սրահներում:

    Orange-ի արդեն 10 սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում:

    Յունիբանկը վարկերը տրամադրում է հետևյալ պայմաններով. գումարը` մինչև 600 հազար  դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց:

    Բանկային  հաշվի բացումը և  սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

    Յունիբանկը մտադիր է ապագայում եւս ավելացնել պրոմո-կետերի թիվը Orange-ի վաճառքի սրահներում:

    Յունիբանկի պրոմո-կետերը գործում են Orange-ի վաճառքի հետեւյալ սրահներում.

    -Երևան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն) ;
    -Երևան, Մաշտոցի պող. 5ա/50 ;
    -Երևան, Կոմիտասի 8 ;
    -Երևան, Էրեբունի 18/7 ;
    -Երևան, Պարույր Սևակ 51/6 ;
    -Երևան, Դավիթաշեն ,4 թաղամաս, 11-11/1 ;
    -Երևան, Րաֆֆու 39/4 ;
    -Երևան, Տիգրան Մեծի 29ա/93 ;
    -Գյումրի, Սայաթ-Նովա 7 ;
    -Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա: