17:43 | 06.10.11 | Նորություններ | 3125

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից այսօր բացվել է տեխնոլոգիական ակումբ:

Ակումբի նպատակն է ընկերության բաժանորդների գ պոտենցիալ հաճախորդների համար ստեղծել հարմարավետ միջավայր` ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուն ծանոթանալու նպատակով: Հատուկ կահավորված կոնֆերանս-դահլիճում ներկայացված է լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սակագնային պլանների, տվյալների փոխանցման համար նախատեսված ապրանքների եւ ծառայությունների լայն տեսականի:

Ակումբում հաճախորդներին  կառաջարկվի անվճար Wi-Fi ինտերնետ կապ: Հատուկ սարքերով կցուցադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հեռախոսների եւ բջջային լուծումների ֆունկցիոնալ հնարավորություններն ու առավելությունները: