13:36 | 06.10.11 | Նորություններ | 2148

Microsoft-ը ուսումնասիրում է Yahoo-ի ձեռք բերման համար հայտ ներկայացնելու հավանականությունը

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ը ուսումնասիրում է Yahoo-ի ձեռք բերման համար հայտ ներկայացնելու հավանականությունը:

Ինչպես այսօր հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍԸ, Reuters-ի այդ մասին հայտնել է աղբյուրը Microsoft-ի ղեկավարությունում:

Yahoo-ի հնարավոր գնորդների թվում է նաեւ DST Global ներդրումային հիմնադրամը, որի ղեկավարն է ռուսաստանցի գործարար Յուրի Միլները, Providence Equity Partners, Hellman & Friedman եւ Silver Lake Partners ներդրումային հիմնադրամները, ինչպես նաեւ չինական Alibaba խոշորագույն ինտերնետ-ընկերությունը:

Reuters-ի տվյալներով, Yahoo-ի արժեքը կազմում է 18 մլրդ դոլար: