17:22 | 05.10.11 | Նորություններ | 3409

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձ» փառատոնի բացառիկ գործընկերն է

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը “Վերադարձ” դասական երաժշտության հինգերորդ  փառատոնի բացառիկ գործընկերն է:

    Փառատոնը համախմբում է հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին Հայաստանից:

    «Հինգ տարի շարունակ, այս փառատոնը համախմբում է աշխարհի տարբեր հատվածներից հայրենիք եկող հայորդիներին: Ուրախ ենք լինել այս փառատոնի կողքին, որը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր ստեղծագործ էությունը ու գնահատելու ազգի մշակութային  ներուժը», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    Փառատոնը կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Բելգիայից, Դանիայից, ԱՄՆ-ից ժամանած անվանի երաժիշտներ: