16:53 | 29.09.11 | Նորություններ | 2117

    Յունիբանկը կգործարկի mobile commerce ծառայությունը

    Երեւան/Մեդիամաքս/.Յունիբանկը մտադիր է գործարկել mobile commerce (առեւտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: 

    “2012թ.-ի հունվարին նախագիծը կենթարկվի անհրաժեշտ թեստավորման, որից հետո   ծառայությունը հասանելի կդառնա հաճախորդների համար”, - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին Յունիբանկում:

    Mobile commerce ծառայության շնորհիվ մանրածախ ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումներն իրականացումն են բջջային հեռախոսի միջոցով:

    Այն նաեւ հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, գնումներ, վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, քարտից քարտ փոխանցումներ եւ այլն:

    Ծառայությունից օգտվելու համար Յունիբանկի հաճախորդների բջջային հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անվտանգ գործարքների իրականացումը: