13:17 | 29.09.11 | Նորություններ | 2017

Nokia-ն սկսել է էժան բջջայիների օպերացիոն համակարգի մշակում

Երեւան/Մեդիամաքս/. Հրաժարվելով թանկարժեք բջջայիների համար օպերացիոն համակարգ ստեղծելու գաղափարից` Nokia-ն անցել է ավելի պարզ մոդելների համար ծրագրային ապահովման մշակմանը, Wall Street Journal-ին հայտնել են իրազեկ աղբյուրները:

Ինչպես գրում է BFM.ru-ն, նախագիծը իրականացվում է Linux օպերացիոն համակարգի հիման վրա եւ ունի Meltemi կոդային անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է Էգեյան ծովում փչող չոր ամառային քամիներ:

Ֆինական ընկերության համար շուկայում էժան բջջայինների հատվածի գրավումը գոյատեւելու խնդիր է, քանի որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով, այս տեսակի մոդելները կազմում են Nokia-ի վաճառքի 47%-ը:

Nokia-ի փորձը` ստեղծել սեփական օպերացիոն համակարգ, խոսում է այն մասին, որ ընկերությունը սարքերի արտադրությունից անցել է ծրագրային ապահովման մշակմանը: Վերջին տարում սմարթֆոնների շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում Google-ի Android հարթակը, թանկարժեք բջջայինների առաջատարն է Apple-ի iPhone-ը, որը կիրառում է սեփական iOS հարթակը: