17:16 | 26.09.11 | Նորություններ | 1989

Google+-ի մասնակիցների թիվը գերազանցել է 43 մլն մարդը

Երեւան/Մեդիամաքս/. Վերլուծաբան Փոլ Ալենի տվյալներով, Google+ սոցիալական ցանցի լսարանը գերազանցել է 43 միլիոնը:  

Այս թիվը այդքան էլ տպավորիչ չէ, եթե հիշենք Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքերը 800 միլիոն ակտիվ օգտագործողների մասին, սակայն չմոռանանք, որ Google+-ն իր աշխատանքն երեք ամիս առաջ է սկսել եւ ընդամենը մի քանի օր առաջ է թույլատրել ազատ գրանցումը, գրում 3Dnews.ru-ն:

Ազատ գրանցման գործարկումից ընդամենը երկու օր անց Google+ ցանցի մասնակիցների թիվն աճել է 30%: