14:45 | 26.09.11 | Նորություններ | 1581

Motorola-ն երկու նոր պլանշետ է պատրաստում

Երեւան/Մեդիամաքս/.Motorola-ն նախատեսում է Xoom 2 (MZ617) պլանշետային համակարգիչ թողարկել, որը, ինչպես եւ նախորդը, 10,1-դյույմանոց կլինի եւ Android օպերացիոն համակարգ կունենա:

Պլանշետը կարող է աշխատել առանց լիցքավորման մինչեւ 11 ժամ, գրում է Mobiguru.ru-ն:

Բացի այդ, Motorola-ն կթողարկի Xoom 2 Media Edition մոդելը, որն ունի 8,2-դյույմանոց սենսորային դիսփլեյ եւ նախատեսված է ժամանցի համար:

Ներկառուցված սաբվուֆերով պլանշետը իր կոմպլեկտում ունի հեռակառավարման վահանակ եւ Android Honeycomb օպերացիոն համակարգ: