12:58 | 26.09.11 | Նորություններ | 6454

Ucom-ը ավելացնում է հեռուստաալիքների քանակը

Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ ընկերության հեռուստատեսային ծառայության ալիքների քանակը այսօրվանից ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ նոր ալիքների ավելացումը չի ազդի բաժանորդային վարձի վրա:

Հայկ Եսայանը նաեւ նշել է, որ Ucom-ը ձեռք է բերել նոր համարային շարք եւ այժմ, բացի 060 44-ով սկսվող համարներից, բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53 եւ -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ:

Ucom-ի գործադիր տնօրենի խոսքով, ընկերությունը կատարել է իր խոստումը եւ եռապատկել ինտերնետի նվազագույն արագությունը` հասցնելով այն 3 Մբ/վ-ի: Ընդ որում, ինտերնետ ծառայության նվազագույն վճարը չի փոխվի եւ կշարունակի կազմել 8 000 դրամ:
Պատասխանելով ընկերության ծածկույթի վերաբերյալ հարցին` Հայկ Եսայանն ասել է, որ հոկտեմբերի կեսին Ucom-ը կհասնի Շենգավիթ թաղամաս, իսկ նոյեմբերին` Աջափնյակ:
Հայկ Եսայանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր Հյուսիսային պողոտայում կբացվի Ucom-ի սպասարկման նոր կենտրոնը: