10:28 | 22.09.11 | Նորություններ | 2355

«Яндекс»-ը թողարկել է թուրքերեն տարբերակը

Երեւան/Մեդիամաքս/. «Яндекс»-ը Թուրքիայում թողարկել է yandex.com.tr պորտալը:

Որոնման ընթացքում yandex.com.tr-ում հաշվի է առնվում թուրքերենի մորֆոլոգիան, ուղղվում են սխալները, աշխատանք է տարվում հոմանիշների հետ: Ռուսաստանի օրինակով, թուրքալեզու «Яндекс»-ում կարելի է որոնել ոչ միայն վեբ-կայքեր, այլեւ լուրեր, նկարներ, տեսահոլովակներ, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

“Մենք «Яндекс»-ը առաջին անգամ ենք գործարկում ոչ ռուսալեզու երկրում: Մենք ուսումնասիրել ենք այն շուկաները, որտեղ ինտերնետը լավ զարգացած է, առկա է սպառողների քանակի աճ, եւ տեղական լեզվի քոնթենթ: Արդյունքում ընտրեցինք Թուրքիան: Մենք ոչ թե ուղղակի տեղադրել ենք մեր ծառայությունները այս երկրում, այլեւ ստեղծել ենք նոր արտադրանք` հատուկ թուրքալեզու օգտվողների համար: Եվ այդ արտադրանքի համար մենք մշակել ենք բազմաթիցվ նոր տեխնոլոգիաներ, օրինակ` նույն փաստաթղթերը տարբեր լեզուներով պահելու տեխնոլոգիան”,- ասել է «Яндекс»-ի գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը:

«Яндекс»-ը գրասենյակ է բացել Ստամբուլում, որտեղ ունի մի քանի տասնյակ աշխատողներ: