09:39 | 22.09.11 | Նորություններ | 984

Կրթական հաստատություններ կներկայացնեն իրենց ծրագրերը ԴիջիԹեք ցուցահանդեսին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան մի շարք կրթական հաստատություններ կներկայացնեն ՏՀՏ ոլորտին առնչվող իրենց ծրագրերը 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին, որը կանցնի Երեւանում հոկտեմբերի 7-ից 9-ը:

Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի պետական ճարտարագիտական (ՀՊՃՀ), Հայ-ռուսական, Հայաստանի Ամերիկյան ու Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները եւ Ֆինանսաբանկային քոլեջը:

ՀՊՃՀ-ը սեփական կրթական ծրագրերից բացի կներկայացնի նաեւ «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» եւ «Սինոփսիս» ընկերությունների հետ բուհի համագործակցության արդյունքները ։
 
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաեւ տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: