10:12 | 15.09.11 | Նորություններ | 3261

Արմենտելը պարգեւատրել է Facebook-ում անցկացված մրցույթի հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված գաղափարների մրցույթի հաղթողներին: Մրցույթն անց է կացվել օգոստոսին: Beeline Armenia խումբը Facebook-ում ունի ավելի քան 4000 մասնակից:

Պարգևատրման արարողությանը հրավիրվել էին լավագույն գաղափարների հեղինակները, որոնք որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից, տեղեկացրեցին ընկերությունում:

Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և վեց ամիս Hi-Line ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգևատրվել է բջջային հեռախոսով և ստացել է շարժական ինտերնետի «Drive» ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն:

«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանկանում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առնչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները ներկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների և ծառայությունների վերաբերյալ, այլ նաև սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում», - նշել է ԱրմենՏելի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: