16:50 | 09.09.11 | Նորություններ | 3311

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «գաղտնի» SMS-ներ

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «SMS էքստրա» ծառայությունների փաթեթը, որը տալիս է մի շարք նոր հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր հնարավորությունների մանրամասները`

    «SMS ֆլեշ»` Հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ;

    “SMS մականուն”` SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը;

    “SMS օրացույց”` նախապես պլանավորված SMS-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին;

    “SMS գաղտնիք”` գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո;

    «Սեւ ցուցակ»` Կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում;

    «Սպիտակ ցուցակ»` բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից;

    «Իմ SMS»` մուտքային SMS-ների կառավարում` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում եւ այլն:

    «SMS էքստրա» ծառայությունը կարելի է ակտիվացնել եւ կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից, հավաքելով *141# եւ մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին: