12:28 | 07.09.11 | Նորություններ | 2479

    Facebook-ը iPhone-ի համար հավելվածի նոր տարբերակ է թողարկել

    Երեւան/Մեդիամաքս/.Facebook ընկերությունն այսօր հայտարարել է iPhone-ի համար նորացված`v3.5-ի հավելվածի թողարկման մասին:

    Նոր տարբերակի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ https://www.facebook.com/iphone, իսկ ներբեռնել այն կարելի է այստեղ`http://itunes.apple.com/us/app/facebook/id284882215?ls=1&mt=8.

    Ինչպես ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ, նոր տարբերակը, մասնավորապես, թույլ է տալիս ավելի լավ կառավարել հղումները, ինչպես նաեւ անձանց այն շրջանակը, ում համար դրանք նախատեսված են:

    Բացի այն, Facebook-ի հաղորդմամբ, iPhone-ի համար նախատեսված նոր տարբերակում ուղղվել են չաթի եւ ծանուցումների հետ կապված թերությունները: