16:47 | 05.09.11 | Նորություններ | 1656

Twitter-ի հաղորդագրությունները կարելի է հեռարձակել Facebook-ում

Երեւան: Մեդիամաքս:Twitter ծառայության օգտագործողները հաղորդագրությունները միանգամից Facebook-ում հեռարձակելու հնարավորություն են ստացել:  

Որպեսզի տվյալ ֆունկցիան հասանելի դառնա օգտագործողների համար` այն պետք է  միացվի Twitter-ի էջի կարգավորումներում, ինչից հետո  Facebook-ում թույլատրվի  Twitter-աքաունթի միացումը:

Ենթադրվում է, որ Facebook-ում չեն տեղադրվի հաղորդագրությունների եւ րեթվիթների պատասխանները:

Twitter-ի էջը կարելի է միացնել միայն Facebook-ի անհատական էջին: