16:43 | 05.09.11 | Նորություններ | 2596

Apple-ը “չեզոքացրել է” Գերմանիայում Samsung Galaxy Tab 7.7-ի շնորհանդեսը

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի եւ Samsung-ի միջեւ պատենտային պատերազմների հերթական փուլը ազդարարվեց ամերիկյան ընկերության կարեւոր իմիջային հաղթանակով, գրում է Vedomosti.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ը: 

Դյուսելդորֆի դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Գերմանիայի տարածքում  Samsung-ի Galaxy Tab 7.7 պլանշետի գովազդը եւ վաճառքները: Դատարանի որոշման արդյունքում ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել համակարգչի շնորհանդեսը  IFA սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային ցուցահանդեսում, որը ներկայումս ընթանում է Բեռլինում: 

Apple-ը, որը պնդում է, թե Samsung-ի սարքերը նմանակում են iPhone-ը եւ iPad-ը, օգոստոսին կարողացավ հասնել ավելի վաղ թողարկված մոդելի` Galaxy Tab 10.1-ի վաճառքի արգելմանը ԵՄ 27 երկրներից 26-ում: