17:43 | 01.09.11 | Նորություններ | 3855

Orange-ը ներկայացրել է նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար

Երեւան: Մեդիամաքս:Ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այսօր Orange-ը ներկայացրել է նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմ, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ սեպտեմբերին, Orange Խոսենք SIM քարտ, ինչպես նաեւ Kaspersky հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար:

Նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին սեպտեմբերի ընթացքում, հնարավորություն կստանան նաեւ ձեռք բերել նոթբուք` մատչելի գնով, ինչպես նաեւ` գեղեցիկ պայուսակ:

«Մենք նվեր ունենք նաեւ մեր հին բաժանորդների համար: Այս ամիս Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի եւ MyFi-ի բոլոր բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ փաթեթ, ինչպես նաեւ` Kaspersky հակավիտրուսային ծրագրից 3 ամսով անվճար օգտվելու հնարավորություն: Մեր հին բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների ցածր գներից, որոնց հետ նաեւ կստանան հատուկ պայուսակներ», ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: