17:08 | 01.09.11 | Նորություններ | 3104

ԱրմենՏել-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալը` Drive սակագնային փաթեթում

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) ավելացրել է շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում գերարագ ինտերնետի ծավալը:

Սեպտեմբերի 1-ից “Drive” հետվճարային սակագնային փաթեթի գործող եւ նոր բաժանորդներին կտրամադրվի ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ` նախկին 3 ԳԲ-ի փոխարեն: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps:

“Նոր ուսումնական տարվա սկզբին ԱրմենՏել-ը անակնկալ է մատուցում աշակերտներին եւ ուսանողներին: Շարժական ինտերնետից օգտվող մեր հաճախորդների մեծ մասը` երիտասարդներն են, եւ մենք ուրախ ենք հերթական անգամ խրախուսել միասնական օպերատորի բաժանորդներին` սահմանելով մեր ծառայությունների որակի նոր մակարդակ”,-  նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Drive” սակագնային փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ:  “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար:

Օգոստոսի սկզբին ԱրմենՏել-ը հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին. այն ընդգրկում է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներն, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գյուղական համայնքներ: