12:17 | 01.09.11 | Նորություններ | 2630

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան կրկնակի մեծ ինտերնետ-թրաֆիկ

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները, ակտիվացնելով ինտերնետ փաթեթներ, կստանան կրկնակի մեծ ծավալի տվյալներ ստանալու և ուղարկելու հնարավորություն` նախկին սակագներով:

Օրինակ, վճարելով 1500 դրամ, բաժանորդը կկարողանա ակտիվացնել 100 մբ-անոց ինտերնետ-փաթեթ նախկին 50-ի փոխարեն: 20, 200 եւ 1000 մբ ծավալով թրաֆիկ կարելի է ստանալ՝ վճարելով համապատասխանաբար 400, 2500 եւ 6000 դրամ: