11:35 | 01.09.11 | Նորություններ | 2098

Sony-ն ներկայացրել է «iPad-ի կործանարարին»

Երեւան: Մեդիամաքս:Sony-ն ներկայացրել է պլանշետային համակարգիչների երկու մոդել` Sony Tablet-S-ը եւ Sony Tablet-P-ն, որոնցից առաջինը վաճառքի կհանվի անմիջապես:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, նորույթները ունեն այնպիսի ֆունկցիաներ, որոնք չունի Apple iPad-ը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ը:

Tablet-S մոդելը կարող է աշխատել որպես հեռակառավարման վահանակ: Բացի այդ, պլանշետի մի կողմն ավելի լայն է, քան մյուսը, ինչն արված է ընթերցանությունը եւ նշանների գրառումը հարմարավետ դարձնելու նպատակով:

Tablet-P-ը ունի երկու պանել` բացված վիճակում այն իրենից ներկայացնում է դասական պլանշետ, իսկ կիսաբաց վիճակում աշխատում է որպես նոթբուք, սակայն նշանների գրառումը իրականացվում է ոչ թե ստեղնաշարի, ալ սենսորային էկրանի վրա: Տվյալ մոդելը վաճառքի կհանվի 2012-ի հունվարին:

Tablet-S-ի գինն է $500-600` կախված հիշողության ծավալից, ինչպես եւ iPad 2-ի դեպքում: