17:25 | 31.08.11 | Նորություններ | 2289

Samsung-ը թողարկել է bada 2.0 շարժական հարթակը

Երեւան/Մեդիամաքս/. Samsung Electronics-ը ներկայացրել է բջջային սարքավորումների bada 2.0 օպերատիվ համակարգի երկրորդ տարբերակը, որի մասին առաջին անգամ հայտարարել էր 2011 թվականի փետրվարին:

Նոր հարթակը աչքի է ընկնում օգտատիրոջ կատարելագործված ինտերֆեյսով, ձայնը ճանաչելու միջոցներով,  HTML5 ծրագրային ապահովմամբ եւ Wholesale Applications Community յուրահատկությամբ, որոնք մշակվում են բջջային օպերատորների նույնանուն միջազգային դաշինքի եւ բջջային սարքավորումներ արտադրողների կողմից, ինչի նատակն է ստեղծել բաց հարթություն ծրագրային ապահովման վերջնական օգտագործողներին հասցնելու համար:

Bada 2.0, հարթակի թողարկման հետ մեկտեղ Samsung ընկերությունը հայտարարել է developer.bada.com կայքում Software Development Kit-ի մշակման համար նախատեսված միջոցների հասանելիության մասին:    

Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ Samsung Apps ծրագրային ապահովման խանութը այսուհետ ներկայացված է 121 երկրներում: Ներկայումս խանութի տեսականին կազմում է մոտ 40 հազար ծրագրեր: