14:51 | 31.08.11 | Նորություններ | 2051

Beeline-ը աջակցում է “Արմադա” երիտասարդ գիտակների թիմին

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կաջակցի Հայաստանի երիտասարդ գիտակների խմբին մասնակցելու “Բրեյն-ռինգ” ինտելեկտուալ խաղի աշնանային մրցաշարին, որը սեպտեմբերին կկայան Մինսկում:

“Արմադա” երիտասարդ գիտակների թիմը կմրցի “Բրեյն-ռինգ” խաղի չեմպիոնի տիտղոսի համար:  

“ԱրմենՏել ընկերությունն ավանդաբար սատարում է կրթական ծրագրերին եւ աջակցում հայ երիտասարդների զանազան ստեղծագործական եւ մտավոր նախաձեռնությունները` միավորելով դրանք “Beeline հանուն պայծառ ապագայի”  կարգախոսի ներքո: Մենք ուրախ ենք,  հերթական անգամ աջակցելու մեր ապագա սերնդի այս նախաձեռնությունը, եւ մաղթում ենք թիմին արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանը ինտելեկտուալ խաղի մրցույթին ”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: